ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վիկտոր Դալլաքյանի շրջադա՞րձը

Վիկտոր Դալլաքյանի շրջադա՞րձը
26.10.2016 | 14:35

«Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ Վիկտոր Դալլաքյանի և պաշտպանության նախկին նախարարի գլխավորությամբ ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը ստեղծվել է դեռ 2003 թ. հոկտեմբերին։

Համապետական երկու՝ նախագահական և ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունը գրանցել է Խաչատուր Քոքոբելյանը։ Այժմ «Ազատ դեմոկրատների» նախագահը իրեն պատկանող և ոչ մեկին պետք չեկած կուսակցությունը վաճառել է Վիկտոր Դալլաքյանին՝ նրան ազատելով գրանցման գլխացավանքից:

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ